News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը կավելանա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստան-Ադրբեջան սահմանը շատ երկար է, այն ռեսուրսները, որոնք մինչ այս պահն ունեցել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, չի կարող պատշաճ աշխատել։ Մենք գտնում ենք, որ ԵՄ առաքելությունն արդյունավետ աշխատանք է կատարում, և դրա համար ավելի մեծ կարողություններ պետք է ունենա աշխատանքը շարունակելու և այն առավել արդյունավետ դարձնելու համար»,- ասել է Գրիգորյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԵՄ առաքելությունը դիտորդություն իրականացնի ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի և Իրանի հետ սահմանին, Գրիգորյանն ասել է, որ առաքելությունը գործում է միայն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ԵՄ դիտորդները «հետախուզական գործունեություն են ծավալում Ռուսատանի և Իրանի նկատմամբ»՝ ԱԽ քարտուղարն անհասկանալի է որակել այս պնդումը։

«Ես չեմ հասկանում՝ ինչու է Ռուսաստանն իր խնդիրները հասցեագրելու նպատակով այլ երկրների մասին ևս խոսում։ Նախ, Հայաստան-Իրան սահմանին ԵՄ դիտորդները ներկա չեն, չեմ հասկանում՝ ինչու են ՌԴ ներկայացուցիչները նման պնդուներ անում, բայց միանշանակ է, որ նրանք ներկա են միայն Ադրբեջանի հետ սահմանին, կայունություն են բերում տարածաշրջան, Հայաստանի շահերից է բխում, որ կայունություն լինի։ Ես չգիտեմ՝ ինչպես կարող են ԵՄ դիտորդները լրտեսություն անել Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը կարող է ցանկացած մեղադրանք ներկայացնել, փաստեր թող ներկայացնեն, քննարկենք»,- ասել է Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ