News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2023 թվականին առաջին 9 ամսում Հայաստանի առաջար ներդրողը դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունները՝ մոտ 250 մլն դոլարով, 2-րդը Ռուսաստանը չէ՝ Լյուքսեմբուրգն է, երրորդն է Ռուսաստանը՝ 50 մլն դոլարից էլ քիչ ծավալով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ասելով, որ Հայաստանն անվտանգային համակարգից զատ դիֆերսիֆիկացնում է նաև տնտեսությունը։

«Ռուսաստանն է որոշել ներդրումներ չանել Հայաստանում կամ Հայաստանը բացվել է աշխարհին, մեծ հնարավորություններ են ստեղծվել։ ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարի 2․8 մլրդ դոլարի է հասել՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով մոտ 350%-ով»,- նշել է Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ Հայաստանից արտահանումը չի դիվերսիֆիկացվում, այլ ընդհակառակը՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալները մեծացել են, Գրիգորյանն արձագանքել է՝ հիմա աշխատում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ։

«Աշխատում ենք ԵՄ-ի հետ՝ բերելու մեր տնտեսությունն այնպիսի կարգավորումների, որպեսզի մեր արտադրանքը մրցունակ դառնան նաև եվրոպական շուկայում և համապատասխանեն ԵՄ չափանիշներին, բայց նաև փնտրում ենք այլ շուկաներ»,- ասել է ԱԽ քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ