News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անվտանգության խորհրդի քարտուղարը շարունակում է պնդել, որ Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները մուտք չունեն Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայր, որի դիրքերի ուղղությամբ փետրվարի 13-ին տեղի էր ունեցել ադրբեջանական վերջին սադրանքը։

Արմեն Գրիգորյանն այդ մասին հայտարարել էր փետրվարի 21-ին։ Նույն օրն այդ տեղեկությունը հաստատել էր Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ հայտարարելով, որ իրենք հասանելիություն ունեն Հայաստանի ամբողջ տարածքին՝ բացառության Ներքին Հանդի, որը ռուս սահմանապահների պատասխանատվության գոտում է։

Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, օրեր անց հայտնել էր, որ «ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ-ադրբեջանական պայմանական (ընդգծումը ԱԱԾ-ինն է) սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան»։

Հարնային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսօր Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, վերահաստատել է իր պնդումը։

«Ես կարող եմ ասել, որ այս պահին ԵՄ դիտորդները դեպի Ներքին Հանդ և Ադրբեջանի հետ միջազգայնորեն ճանաչված սահման մուտք չունեն։ Այդպիսի խնդիր կա, և մենք այդ խնդիրը հասցեագրելու ենք»,- հայտարարել է Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ