News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բրիտանական գահի ժառանգորդի կնոջ առեղծվածային անհետացումը գրավել է համաշխարհային մամուլի ուշադրությունը։ Քեյթ Միդլթոնի երկրպագուները քննարկում են նրա լուրջ հիվանդության, արքայազն Ուիլյամից բաժանվելու եւ անգամ ծեծերի մասին, տեղեկացրել է The New York Times պարբերականը։

Հունվարին կատարված որովայնի խոռոչի վիրահատությունից հետո Քեյթ Միդլթոնը հայտարարություններ չի արել եւ չի հայտնվել հանրությանը, իսկ պալատը չի հրապարակել նրա լուսանկարներն ու տեսանյութերը։ Ավելին, նա անհետացել էր ԶԼՄ-ների տեսադաշտից մինչեւ հիվանդության մասին պաշտոնական հայտարարությունը։ Նրա մասնակցությամբ վերջին միջոցառումը տեղի է ունեցել 2023թ. դեկտեմբերի 25-ին։

Արքայադստեր որոշ երկրպագուներ կասկածում են, որ նրա հիվանդության մասին պաշտոնական տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Բրիտանացիները հետաքրքրվել են Քեյթի երկար լռության լուրերով փետրվարի վերջին, երբ արքայազն Ուիլյամը հանկարծակի հրաժարվեց մասնակցել Հունաստանի թագավորի հուղարկավորությանը «անձնական խնդիրների» պատճառով։

Ամենատարածված վարկածի համաձայն՝ Քեյթ Միդլթոնը շատ ավելի լուրջ է հիվանդ, քան ընդունված է կարծել։ Դեռ հունվարին իսպանացի լրագրող Կոնչա Կալյեխան, հղում կատարելով պալատի անունը չնշած աշխատակցին, հայտնել էր, որ բժիշկները ստիպված են եղել նրան դեղորայքային կոմայի մեջ գցել եւ միացնել արհեստական շնչառության սարքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ