News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եթե Եվրամիությունն առաջարկի Հայաստանին անդամակցել, կարձագանենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ Երևանն արդեն իսկ արձագանքել է՝ հայտարարելով, որ պատրաստ է խորացնել կապերն այնքան, որքան Եվրամիությունը կցանկանա և պատրաստ կլինի, Գրիգորյանը նկատել է՝ ԵՄ-ի հետ շատ ընդլայնված օրակարգ կա։

«Վիզաների ազատականացումից մինչև Եվրոպական խաղաղության գործիքակազմ։ Անվտանգությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում Եվրամիության հետ օրակարգում։ Ֆրանսիան մեծ ծավալի ռազմատեխնիկական համագործակցություն է սկսել Հայաստանի հետղ»,- ասել է Գրիգորյանը։

Անդրադառնալով այն հակափաստարկներին, որ Ֆրանսիայի մատակարարած սպառազինության տեսականին սահմանափակ է՝ ռեալ զենք չկա, Գրիգորյանն ասել է, որ զարմացած է այդ կարծիքներից։

«Ֆրանսիացիներն առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք են տրամադրում մեզ»,- ասել է Գրիգորյանը։

Ճշտող հարցին՝ ինչի՞ մասին է կոնկրետ խոսքը, արդյո՞ք հրապարակվածից զատ այլ զինատեսակների գնման պայմանագրեր էլ կան կքնված, Գրիգորյանն արձագանքել է․ «Ռազմատեխնիկական համագործակցությունն այնպիսին չէ, որ ամբողջովին բաց քննարկենք։ Դա հանգիստ աշխատանք է պահանջում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ