News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՌԴ առողջարանային քաղաք Սոչիի մերձակայքում` Սիրիուսի դաշնային տարածքում, մարտի 1-ին, մեկնարկել է 2024 թ. աշխարհի երիտասարդական ամենամասշտաբային իրադարձությունը` Համաշխարհային երիտասարդական փառատոնը։ Խոշորագույն միջոցառմանը մասնակցում են աշխարհի 180 երկրներից ժամանած  շուրջ 20.000 մասնակիցներ, այդ թվում` երիտասարդ գիտնականներ, լրագրողներ, փորձագետներ, դիվանագետներ, քաղաքագետներ և այլ ոլորտներում հաջողության հասած մասնագետներ։

«Համաշխարհային երիտասարդական փառատոն 2024»-ին Հայաստանը ներկայացնում են ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում մի շարք ստեղծագործական միությունների, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների, մշակութային կոլեկտիվների ներկայայացուցիչներ։ NEWS.am -ի հետ զրույցում «Համաշխարհային երիտասարդական փառատոն 2024»-ի Հայաստանի նախապատրաստական կոմիտեի նախագահ Միքայել Մարտիրոսյանը նշեց, որ ներդրվել են բոլոր ջանքերը փառատոնին մեր երկիրը, մշակույթը պատվով ներկայացնելու, աշխարհի տարբեր երկրների մասնակիցների, ռուսական համայնքների ներկայացուցիչների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու նպատակով։ «Ծրագիրը լավ հնարավորություն է յուրաքանչյուր մասնակցի համար ինքնադրսևորման,  փորձի փոխանակման և մասնագիտական զարգացման տեսանկյունից։

Փորձելու ենք ակտիվ մասնակցել բանախոսությունների, ներկայացնել մեր գաղափարները, ստեղծել հիմքեր նոր` համատեղ ծրագրերի իրականացման համար և առավել ճանաչելի դարձնել մեր երկիրն ու մշակույթն աշխարհին»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Փառատոնին Հայաստանի պատվիրակության մասնակցությանն աջակցել է նաև Սոչիի հայ համայնքը, իսկ   կազմակերպչական աշխատանքները համակարգել է ԿԳՄՍ նախարարությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով կազմակերպված

«Համաշխարհային երիտասարդական փառատոն 2024»-ը տեղի է ունենալու մարտի 1-7-ը, ինչից հետո շատ պատվիրակներ հնարավորություն են ունենալու այցելել Ռուսաստանի խոշոր քաղաքներ, տեղում ծանոթանալ երկրի մշակույթին ու պատմությանը։

IMG_20240302_005927_417.jpg (2.06 MB)

Տպել
Ամենաշատ