News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ խորհրդի անդամները նախօրեին հանդիպել են վարչապետի հետ՝ քննարկելու նոր սահմանադրությունը գրելու հարցը։ Գրել էինք, որ խորհրդում եւ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք չեն ուզում Ադրբեջանի կողմից թելադրված սահմանադրություն գրելու խարանը կրել, նրանք վերջին նիստին բուռն քննարկել են այդ հարցը: Իհարկե, այլ երանգ են տվել, թե իրենք չեն կարող նոր սահմանադրություն գրել` չունեն նման մանդատ, իրենք փոփոխություններ մշակելու համար են ձեւավորվել:

Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, որ որեւէ խնդիր չի տեսնում այդտեղ, որ նոր սահմանադրությունը պետք է գրի գործող խորհուրդը, ինչը կանխատեսելի էր, քանի որ նոր մրցույթ, նոր կազմ ձեւավորելը փորձություն կարող է դառնալ, եւ այդ գործը ստանձնելու պատրաստ մարդիկ էլ շատ չեն։ Ուշագրավ է, սակայն, որ Փաշինյանը որեւէ հստակ բան չի ասել, թե երբ է նախատեսվում սահմանադրական հանրաքվեն, ինչ ժամկետում պետք է գրվի մայր օրենքը եւ այլն: Խիստ անորոշ եւ ոչ կառուցողական քննարկում է եղել, որի մասին անգամ պաշտոնական հաղորդագրություն չեղավ։

Նշենք նաեւ, որ խորհրդի կազմում են անկախ մարմինների ներկայացուցիչներ` ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ, որոնք իրավունք չունեն քաղաքական խնդիրների լուծմանը մասնակցել: Մնալո՞ւ են արդյոք նրանք խորհրդում, չհաջողվեց պարզել` ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն ասաց․ Հայաստանում չէ, չի մասնակցել հանդիպմանը, անտեղյակ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ