News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու «շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար կապահովի առավելագույն անվտանգություն»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նման հայտարարությունը ավելի շատ անոնս է եղել, քան զուտ տեսակետ: Բանն այն է, որ, մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն իր կուսակցական «վերնախավին» տեղեկացրել է, որ ինքն իր որոշումը կայացրել է, և առաջիկա օրերին, առավելագույնը՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ է ներկայացնելու:

Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ քայլի հնարավոր վտանգների մասին: Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել է, թե ինչ լինելու է, կլինի, Ռուսաստանից որևէ հույս ու սպասելիք չկա, իսկ Արևմուտքը կարող է անվտանգային երաշխիքներ տալ:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, Փաշինյանը հորդորել է պատգամավորներին՝ «գնալ, մտածել, որոշել», թեպետ ակնհայտ է, որ ՔՊ-ում ընդվզողները փոքրամասնություն են կազմում, իսկ մեծ մասը պարզապես «ձեռք է բարձրացնում»՝ հաստատելու Փաշինյանի ցանկացած որոշում: Ի դեպ, «որոշիչ» նիստը նախատեսվում էր երեկ ուշ երեկոյան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ