News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված տխրահռչակ հարցազրույցին Ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի անդրադարձից մոտ 20 օր անց պատկան մարմինները ստուգումներ են սկսել Ռադիոյում։

Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից ստուգումներ է իրականացնում ՀՌ-ում: Խոշորացույցով ուսումնասիրում են ռադիոյի աշխատակազմի աշխատանքային պայմանագրերը, դրանց համապատասխանությունն աշխատանքային օրենսդրությանը։ Որոշ տեղեկություններով, ստուգումները կավարտվեն մարտի 10-ին։

Հիշեցնենք՝ Խումարյանը հարցազրույցից մի քանի օր անց քննադատել էր թե՛ իր աշխատակցին` վատ հարցազրույց անելու համար, թե՛ Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ Խումարյանի, այդ տաղավարից մեզ՝ հայերիս առաջարկել է․ «Դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ»։

ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել, որն արտահայտվեց նրանց սուր արձագանքով, սակայն, սովորույթի համաձայն, որոշել են նաեւ քրեաիրավական գործիքներով պատժել նրան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ