News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերությունները եւ իրավիճակը Գազայի հատվածում, տեղեկացրել է IRNA-ն։

Իրանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է համատեղ ջանքերի շարունակման անհրաժեշտությունը երկրի նախագահի՝ վերջերս Անկարա կատարած այցի ժամանակ ձեռք բերված համաձայնագրերի կատարման ուղղությամբ։

Աբդոլահիանը հիշատակել է Գազայի իրադարձությունները՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ։ Նա հույս է հայտնել, որ Իսլամական համագործակցություն կազմակերպության գործողություններն առաջիկայում արդյունավետ կլինեն «օկուպացիոն վարչակարգի ցեղասպանությունը եւ Իսրայելի ապարտեիդը կանգնեցնելու ուղղությամբ»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին  նշել է Իրանի նախագահի Անկարա կատարած այցի կարեւորությունը եւ ընդգծել, որ Անկարան պատրաստ է զարգացնել համագործակցությունը Թեհրանի հետ։

Նա նաեւ ընդգծել է իսլամական երկրների միջեւ համակարգման անհրաժեշտությունը՝ «սիոնիստների ագրեսիային դիմակայելու եւ դադարեցնելու ուղղությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ