News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արգենտինայում ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ, որպեսզի ցրի ցուցարարներին, որոնք հավաքվել էին Կոնգրեսի շենքի մոտ, երբ օրենսդիրները քննարկում էին երկրի նախագահ Խավիեր Միլեյի տնտեսական, սոցիալական եւ քաղաքական բարեփոխումների հակասական փաթեթը, գրել է Buenos Aires Times-ը։

Հազարավոր մարդիկ հավաքվել էին Ազգային կոնգրեսի շենքի մոտ՝ ի նշան բողոքի մեգա բարեփոխումների կառավարական օրինագծի դեմ։ Հինգշաբթի, երբ օրենսդիրները քննարկում էին ստորին պալատի պատգամավորների առաջարկած օրինագիծը, անվտանգության ուժերը եւ ոստիականությունը բախումների մեջ մտան ցուցարարների հետ։

Մի ինչ-որ պահի մի քանի ձախ, պերոնիստ եւ արմատական պատգամավորներ դուրս փախան շենքից, որպեսզի հետեւեն ոստիկանության գործողություններին եւ դատապարտեն նրանց։ Ավելի ուշ նրանք վերադարձան շենք եւ զբաղեցրին իրենց տեղերը, ինչից հետո քննարկումը վերսկսվեց եւ շարունակվեց մինչեւ կեսգիշեր։

Երբ արդեն խոր գիշեր էր, Կոնգրեսի ղեկավարները որոշեցին դադարեցնել նստաշրջանը եւ նորից հավաքվել ուրբաթ առավոտյան՝ հայտնելով, որ բանակցությունները դեռ շարունակվում են եւ որ պատգամավորները մոտ չեն համաձայնության։

Դրաման սկսվեց երկրորդ օրը՝ Միլեյի բարեփոխումների հետ կապված, որոնք հայտնի են որպես «Ley de Bases y Puntos de Partida para La Libertad de los Argentinos»։

Չնայած ցուցարարները հիմնականում հանգիստ էին, ոստիկանությունը կիրառեց ռետինե փամփուշտներ եւ ջրցաններ հարյուրավոր ցուցարարների դեմ, որոնք դեմ են բարեփոխումների փաթեթին։

Տեղի ԶԼՄ-ները տեղեկացրել են երեք վիրավորի եւ երկու ձերբակալվածի մասին։ Բուենոս Այրեսի լրագրողների միությունը տեղեկացրելէ, որ առնվազն 15 լրագրող ռետինե փամփուշտներ է ստացել, այդ թվում մեկը՝ դեմքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ