News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հիմնումից ընդհամենը 9 օր անց, Գյումրիում գործող ԿՈւՄՆԻ ՍՊԸ-ն մասնակցել է համայնքապետարանի կողմից հայտարարված` շների ստերջացման  մրցույթին և հաղթել: Համայնքապետարանը նախահաշվարկային գին է առաջարկել 13 մլն դրամ, կազմակերպությունը հաղթել է մրցույթը և 500 շների ամլացման համար համայնքապետարանից ստացել 8 մլն 917 հազար դրամ` յուրաքանչյուր շան համար 17834 դրամ:

Կենդանապաշտպանները, հետևելով կազմակերպության աշխատակիցներին, Ջաջուռ գյուղում հայտնաբերել են անասնագոմը, որտեղ օրեր շարունակ` առանց սնունդ և ջուր պահվել են շները, որոնց ԿՈւՄՆԻ ՍՊԸ-ն հավաքել  էր Գյումրու փողոցներից` ստերջացում անելու համար: 

Կենդանապաշտպանները տարօրինակ են համարում նաև այն արժեքը, որով ընկերությունը հաղթել է մրցույթում, և հավաստիացնում, որ նման ցածր արժեքով հնարավոր չէ ամլացում իրականացնել, նվազագույնը 25-30 հազար դրամ է հարկավոր:

Ահազանգը ստանալուց հետո կամավոր կենդանապաշտպան Մարի Տեր-Անտոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն:

NEWS.am-ին Քնչական կոմիտեից հայտնեցին, որ գործով վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 307.1 հոդվածով:

Գյումրու համայնքապետարանում, թեև Քնչական կոմիտեից դեռևս նախորդ շաբաթ են գրություն ստացել, խնդրի մասին անտեղյակ են:

Տպել
Ամենաշատ