News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ «Ազգային միասնություն» կուսակցության նախագահը, պատրաստվում է կիրակի մեկնել Վաշինգտոն՝ առանց երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նախնական համաձայնեցման, տեղեկացրել է Ynet-ը։

Նախատեսվող այցը լարվածություն է առաջացրել Գանցի եւ Նեթանյահուի հարաբերություններում, որի կողմնակիցները, ինչպես տեղեկացնում են իսրայելական ԶԼՄ-ները, հայտնել են, որ Նեթանյահուն «հասկացրել է Գանցին, որ Իսրայելի պետությունը միայն մեկ վարչապետ ունի»։

Նրանց խոսքով՝ ուղեւորությունը կազմակերպվել է առանց վարչապետի հետ համաձայնեցման եւ հակառակ կառավարական կանոնների, որոնք պահանջում են, որպեսզի «յուրաքանչյուր նախարար նախապես համաձայնեցնի այցը վարչապետի հետ, ներառյալ ուղեւորության պլանի հաստատումը»։

Սպասվում է, որ Գանցը Վաշինգտոնից կմեկնի Լոնդոն, տեղեկացրել է Ynet-ը։

Նրա այցը տեղի կունենան այն պահին, երբ Բայդենի վարչակազմը էլ ավելի է հիասթափվում Նեթանյահուի եւ նրա կառավարության հարցում, ընդգծել է Times of Israel-ը։

Այս շաբաթ ավելի վաղ Բայդենը հայտնել էր, որ Իսրայելը կկորցնի միջազգային աջակցությունը, եթե պահպանի իր «անհավանականորեն պահպանողական կառավարությունը»։ ԱՄՆ-ն հայտնել է, որ մտադիր է հասնել համաձայնության, որը թույլ կտա ժամանակավորապես դադարեցնել մարտական գործողությունները Գազայում եւ ազատ արձակել հոկտեմբերի 7-ին վերցված պատանդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ