News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսական զորքերը գրոհել են Օդեսան անօդաչուներով. քանդվել է բազմահարկ շենքի մի մասը, հայտնի է յոթ վիրավորի եւ մի քանի զոհերի մասին, տեղեկացրել է УНИАН-ը։

Ինչպես տեղեկացնում է ԶԼՄ-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերին, գրոհը տեղի է ունեցել գիշերը։

Նշվել է, որ ութ հարվածային անօդաչուներ ուղղվել են Սեւ ծովի ջրավազանից դեպի Օդեսայի մարզ։ Մեկ ժամվա ընթացքում ՀՕՊ ստորաբաժանումները հակադարձել են գրոհին։ Արդյունքում՝ յոթ թիրախ ոչնչացվել է, սակայն անօդաչուներից մեկը Օդեսայում հարվածել է 9 հարկանի շենքին։

«Մուտքի մի մասը՝ 18 բնակարանից բաղկացած, քանդվել է։ Արդեն հայտնի է զոհված մարդու եւ 7 տուժածի մասին, որոնց մեջ կա մի հղի կին եւ փոքր երեխա»,- նշվել է հաղորդագրությունում։

Այժմ շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը։

Օդեսայի մարզի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ փլատակների տակ մարդիկ են մնացել։ 07.00-ի դրությամբ փրկվել էր 7 տուժած անձ, հայտնաբերվել են 2-ի մարմինները։ Տեղում աշխատում են հոգեբանները։ Որոնումներին ներգրավված են կինոլոգներ։ Կա տաքանալու կետ։

Աշխատանքներին ներգրավված են 20 միավոր տեխնիկա եւ 91 փրկարար։

Օդեսայի քաղաքապետարանում նշել են, որ վնասվել են ինժեներային ցանցը եւ կաթսայատունը, ջեռուցումն անջատվել է։ Օդեսայի ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ մի մուտք փլուզվել է հիմնովին։

«Հղի կինը միջին ծանրության վիճակում է, եւս երեք մարդ հոսպիտալացվել է, նրանց մեջ՝ 26-ամյա մի աղջիկ ծանր, մյուս երկուսը՝ միջին ծանրության վիճակում են։ Բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ։ Երեք մարդիկ, ներառյալ երեք տարեկան մի երեխա, օգնություն ստացել են տեղում»,- տեղեկացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ