News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել է Ալժիր՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) 7-րդ գագաթաժողովին, տեղեկացրել է Tasnim-ը։

Իրանի նախագահը, գլխավորելով բարձրաստիճան քաղաքական եւ տնտեսական պատվիրակությունը, մեկնել է Ալժիր վերջինի նախագահ Աբդելմաջիդ Թեբունի պաշտոնական հրավերով։

Ռաիսին պատրաստվում է ելույթ ունենալ GECF գագաթաժողովում, հանդիպումներ անցկացնել օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ ֆորումի շրջանակում, մասնակցել Իրանի եւ Ալժիրի բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպմանը, ինչպես նաեւ ստորագրել մի շարք համաձայնագրեր հյուսիսաֆրիկյան երկրի հետ համագործակցության վերաբերյալ։

Ուրբաթ երեկոյան Թեհրանից թռչելուց առաջ ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ Ռաիսին ընդգծել է Աֆրիկայում Ալժիրի կարեւոր դիրքը՝ ասելով, որ Թեհրանի եւ Ալժիրի միջեւ ավելի սերտ կապերը աֆրիկյան այլ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհ կհարթեն։

Նա նաեւ նշել է Իրանի եւ Ալժիրի նշանակալի դերը Իսլամական համագործակցություն կազմակերպությունում, Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում եւ Գազ արտահանող երկրների  ֆորումում՝ ավելացնելով. «Իրանի եւ Ալժիրի ակտիվ դերը տարածաշրջանային կազմակերպություններում ու մուսուլմանական աշխարհում մոտեցրել է մեզ»։

Հիշատակելով այն մասին, որ Իրանը եւ Ալժիրը կողմ են միակողմանի գործողությունների դեմ պայքարին՝ ԻԻՀ նախագահը հայտնել է, որ երկու երկրները կիսում են Գազային աջակցելու մոտեցումները։

Ռաիսին նշել է, որ այցի ընթացքւմ Ալժիրի հետ կքննարկի քաղաքական, տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների զարգացումը։

Սա Իրանի նախագահի առաջին այցն է Ալժիր վերջին 14 տարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ