News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ներողություն է խնդրել Իրաքից փետրվարի սկզբին նրա տարածքին հարվածելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը։

«Իսկապես, Վաշինգտոնը չէր նախազգուշացրել Իրաքին անվտանգության ուժերի վրա հարձակման ժամանակ, ԱՄՆ-ում պաշտոնական ներկայացուցիչը ներողություն է խնդրել այդ իրավիճակի հետ կապված»,- ասել է Հուսեյնը Անթալիայի Դիվանագիտական ֆորումի (ADF) շրջանակում։

ԱՄՆ-ն փետրվարի 2-ին հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել 85 օբյեկտների Իրաքում եւ Սիրիայում, «որոնք օգտագործում են իրանական ուժերն ու Իրանի կողմից աջակցվող զինյալները», ի պատասխան Հորդանանում զոհված երեք ամերիկացի զինվորի։

Դրանից հետո Իրաքի ԱԳՆ-ն կանչել էր Բաղդադում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեւիդ Բուրգերին, որպեսզի պաշտոնական բողոք հայտնի ԱՄՆ-ին իր տարածքի գիշերային ավիահարվածների դեմ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ