News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ ստորագրել է ծախսերի կարճաժամկետ պլան, որը թույլ կտա  որոշ դաշնային գործակալությունների աշխատել մինչեւ մարտի 8-ը, իսկ որոշների էլ՝ մինչեւ մարտի 22-ը՝ պաշտոնապես կանխելով կառավարության մասնակի փակումը (շաթդաուն), որը հակառակ դեպքում կարող էր սկսվել շաբաթ օրը, տեղեկացրել է АР-ն։

Այս միջոցը օրենսդիրներին էլի որոշ ժամանակ է տալիս դաշնային կառավարության աշխատանքին աջակցելու համար ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին։ Վաշինգտոնն աշխատում է կարճաժամկետ միջոցների հիման վրա, քանի որ Կոնգրեսը, ինչպես սովորաբար լինում է, չի կարողացել ժամանակին ընդունել ծախսերի մասին օրինագծեր ամբողջ տարվա համար։

«Այս երկկուսակցական համաձայնագիրը Կոնգրեսին ավելի շատ ժամանակ է տալիս ֆինանսավորման օրինագծերի վրա աշխատելու համար,- ասել է Բայդենը այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հավանություն են տվել ժամանկավոր որոշմանը։- Սա լավ նորություն է ամերիկացի ժողովրդի համար։ Բայց ցանկանում եմ պարզություն մտցնել. սա կարճաժամկետ շտկում է, այլ ոչ թե երկարատեւ որոշում»։

Ներկայացուցիչների պալատը համապատասխան որոշումն ընդունել է հինգշաբթի։ Հետո Սենատը դիտարկել է օրինագիծն ու հավանություն տվել դրան երեկոյան քվեարկության ժամանակ։

Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը, հավանաբար, կընդունեն ծախսեի մասին վեց օրինագծերից բաղկացած փաթեթը եւ դրանք կուղարկեն նախագահին մինչեւ մարտի 8-ը։ Այնուհետեւ օրենսդիրները կաշխատեն մինչեւ նոր ժամկետը՝ մարտի 22-ը կառավարության մնացած մասի ֆինանսավորման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ