News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին կտրականապես հերքել է Իրանի մասնակցության մեղադրանքները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությանը, տեղեկացրել է Tasnim-ը։

Ուրբաթ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահի՝ Յամաձակի Կաձույուկիի անունով գրած նամակում Սայիդ Իրավանին կտրականապես հերքել է «անհիմն մեղադրանքները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ համատեղ հայտարարություններում, որոնք արվել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի եւ մշտական ներկայացուցչի կողմից»։

Իրանցի բանագնացը հայտնել է, որ Ուկրաինան «սխալմամբ պնդում է, որ Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի Դաշնությանը ուկրաինական ճգնաժամում, ինչը հակասում է ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւին»։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը անաչառ դիրքորոշում է որդեգրել ի սկզբանեու, եւ այդ սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Իրանը մշտապես կողմ է խաղաղությանը եւ Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցմանը»,- ընդգծել է Իրավանին։

«Ուստի այդ մեղադրանքներն անհիմն են եւ կտրականապես հերքվում են։ Իրանը մեկ անգամ եւս հաստատում է իր անխախտ հավատարմությունը միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանությանը»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
CNN. Ռուսաստանը փոխել է Ուկրաինային զանգվածային հարվածներ հասցնելու մարտավարությունը
Ռուսաստանը սկսել է նոր մարտավարություն կիրառել մարտի 22-ին․․․
Բելգիան և Նիդեռլանդները ականներ որոնող նավեր կտրամադրեն Կիևին
Նիդեռլանդներից և Բելգիայից Ուկրաինա տեղափոխելու համար պատրաստվում է ևս երեք նավ
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների մարմինները
Ըստ շտաբի տվյալների, նրանցից շատերը՝ 77 մարդ, զոհվել են Դոնեցկի ուղղությամբ, 20-ը՝ Զապորոժյեի, երկուսը՝ Խարկովի ուղղությամբ...
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի՝ ռազմական գործողությունների մեջ մտնելու կարիք չկա
Նրա խոսքով՝ Ռուսաստանին «այժմ պետք է այսպիսի Բելառուս՝ խաղաղ, հանգիստ, հանգիստ, որն անում է իր գործը»...
Ուկրաինան կարող է հաջորդ տասնամյակում ՌԴ սառեցված ակտիվներից 30-40 միլիարդ եվրո ստանալ. FT
ԵՄ-ն, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի ակտիվները մոտ 300 մլրդ դոլարի չափով, որոնցից մոտ 5-6 մլրդ դոլարը գտնվում է ԱՄՆ-ում...
Ամենաշատ