News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Արամ Ղազարյանի վարած «Mercedes-Benz E» մակնիշի և 44-ամյա Հայկազ Դավթյանի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու Հ․ Դավթյանի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա Էրիկ Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «Mercedes Sprinter»-ը գլխիվայր շրջվել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության  Գավառի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տպել
Ամենաշատ