News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ամբողջ գիշեր հզոր ձնամրրիկը մոլեգնել է Սիերա Նեւադայում, սեզոնի ամենաուժեղ փոթորիկը  հասել է Կալիֆոռնիայի միջնահանգային ավտոմայրուղի, իսկ պոռթկուն քամին ու հորդառատ անձրեւը տասնյակ սպառողների թողել են առանց էլեկտրականության, տեղեկացրել է АР-ն։

Որոշ շրջաններում սպասվում է մինչեւ 3 մետր բարձրությամբ ձյուն։ Նման վիճակը կշարունակվի մինչեւ կիրակի երեկո։

Կալիֆոռնիայի իշխանությունները ուրբաթ փակել են I-80 մայրուղու 160 կիլոմետր տեղամասը խցանումների, ուժեղ քամու եւ վատ տեսանելիության պատճառով։ Նրանք ստույգ տեղեկություն չեն տրամադրել, թե եբր նորից կբացվի ճանապարհը Կալիֆոռնիայից ու Նեւադայից մինչեւ Ռինոյից արեւմուտք՝ Էմիգրանտ-գեփ, Կալիֆոռնիա։

Ուրբաթ երեկոյան ժամը 10-ին մոտ Pacific Gas & Electric-ը տեղեկացրել է, որ 24 000 տնային տնտեսություններ եւ ձեռնարկություններ մնացել են առանց էլեկտրականության։

Պտտահողմը ուրբաթ հասել է Մադերայի օկրուգ եւ վնասել նախակրթարանը, տեղեկացրել է Էնդի Բոլենբահերը Հենֆորդի Ազգային օդերեւութաբանական ծառայությունից։

Յոսեմիթիի ազգային պարկը ուրբաթ փակվել է, եւ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ այն փակ կմնա համենայն դեպս մինչեւ կիրակի կեսօր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ