News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը եւ միջազգային իրադրության կարեւոր ուղղությունները, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահը մեկ անգամ եւս շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին 2024թ. փետրվարի 25-ին Բելառուսի խորհրդարանական եւ տեղական ընտրությունների հաջող անցկացման համար։

Մանրամասն քննարկվել են ռուս-բելառուսական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հրատապ հարցերը՝ հիմնված դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության վրա, ինչպես նաեւ միջազգային իրադրության կարեւոր ուղղությունները»,- նշվել է Կրեմլի հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ