News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի, քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի՝ երկուստեք  պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել բոլոր հետաքրքրություն ներկայացնող  ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հարցում:

Հանդիպման օրակարգում են եղել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղությանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնել հնարավոր է միայն երկկողմ համարժեք հանձնառության միջոցով։

Երկուստեք ընդգծվել է խաղաղության ճանապարհին միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգման կարևորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ