News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Սիստան եւ Բելուջիստան նահանգում (Իրանի հարավ-արեւելք) զինված հանցագործները սպանել էն «Բասիջ» ջոկատի անդամին, տեղեկացրել է Mehr-ը։

«Քուդս» բազան երկրի հարավ-արեւելքում տեղեկացրել է, որ Օսման Շահ Բախշ անունով մարտիկը սպանվել է զինված հանցագործների կողմից Քուրին Սարջանգալ շրջանում (Զահեդան օկրուգ)։

Անվտանգության ուժերը սկսել են որոնումները եւ հետաքննություն են իրականացնում, որպեսզի պարզեն եւ բռնեն այն անձանց, որոնք կանգնած են մարդասպանների հետեւում։

«Բասիջ» ջոկատի մարտիկը կհուղարկավորվի վաղն առավոտյան իր ծննդավայրում՝ Զահեդան օկրուգի Գոլչա Քուրին գյուղում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ