News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 2-ին, մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում «BMW» մակնիշի մոտոցիկլը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96․8 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտոցիկլավարն ու ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Հայտնում է

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Վայոց ձորի մարզի ՊԾ գումարտակի պարեկներն ու Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներից մեկին քաղաքացիների օգնությամբ փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Տպել
Ամենաշատ