News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, որը հիվանդ է գրիպով, հայտնել է, որ ելույթի ընթերցումը հանձնարարել է օգնականին, որովհետեւ չի կարողացել կարդալ այն բրոնխիտի պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։

«Ես ելույթ էի պատրաստել, բայց, ինչպես տեսնում եք, չեմ կարող կարդալ այն բրոնխիտի պատճառով։ Ես խնդրել եմ մոնսենյոր (Ֆիլիպո) Չամպանելիին կարդալ այն ինձ համար»,- ասել է Հռոմի պապը խռպոտ ձայնով։

Խոսքն ընթերցվել է Վատիկանի տրիբունալի դատական տարվա բացման արարողությանը։

Դրանից հետո Հռոմի պապը կարողացել է հանդիպել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Վատիկանում ընդունելության ժամանակ։

87-ամյա հովվապետը վերջին ժամանակներս առողջական խնդիրներ ունի։

Չորեքշաբթի նա կարճ այցելություն է կատարել Հռոմի հիվանդանոց՝ բուժզննման համար, այն բանից հետո, երբ բաց էր թողել իր ամենշաբաթյա ընդունելությունը՝ հայտարարելով, որ «մի քիչ մրսել է»։

Նա չեղարկել է  երկուշաբթի օրվա եւ անցած շաբաթ օրվա հանդիպումներն այն բանի պատճառով, ինչը Վատիկանն անվանել է «թեթեւ գրիպ», բայց կիրակի նա հանդես է եկել իր սովորական ամենշաբաթյա ուղերձով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների առջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ