News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հին հունական ամֆորա ծաղկամանը՝ թվագրված մ.թ.ա. 550 թվականին, երեքշաբթի օրը կարող է համաշխարհային ռեկորդ սահմանել, հաղորդում է The Telegraph-ը:

Ենթադրվում է, որ օբյեկտը ստեղծվել է որպես արվեստի գործ և գնահատվում է 40,000-ից մինչև 60,000 ֆունտ ստեռլինգ:

Փորձագետները եզրակացրել են, որ այն ստեղծվել է աթենացի ճանաչված նկարչի կողմից։

Արվեստի գործը, որի հասակը 39 սմ է և կշռում է 3,25 կգ, վաճառվում է բրիտանացի մասնավոր սեփականատիրոջ կողմից:

Մակերեսին վրա պատկերված է ահեղ թեւավոր Գորգոն և արիստոկրատ մարտիկ, որը կրում է քաղկիդիական ոճի սաղավարտ, որը վարում է չորս ձիերով քաշված կառքը։

Timeline Auctions-ի ներկայացուցիչ Ահարոն Համոնդն ասել է, որ դա զարմանալիորեն լավ պահպանված կտոր է, որը կարող է համաշխարհային ռեկորդ սահմանել:

Նա հավելել է, որ քանդակագործը կավն ու գունանյութը համատեղել է «Աթենքի մշակույթի կենսունակության և խորության վկայություն ստեղծելու համար» մ.թ.ա. 6-րդ դարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ