News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել դիվանագետի օրվա կապակցությամբ, որում ասվում է.

«Այսօր ՀՀ դիվանագիտական համակարգը նշում է մասնագիտական տոնը՝ ՀՀ դիվանագետի օրը:

32 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յուրքում։ Այս օրը խորհրդանշեց մեր ժողովրդի նվիրական ձգտումն ապրել ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանում և մեր հավատարմությունը կառուցել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ ուղենիշ ունենալով ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները: Պատահական չէ, որ հենց անկախ ազգերի ընտանիքին՝ ՄԱԿ-ին, ՀՀ անդամակցության օրը՝ մարտի 2-ը, հետագայում հռչակվեց որպես դիվանագետի և դիվանագիտական ծառայության օր Հայաստանում:

Հայաստանի Հանրապետությունն անցել և շարունակում է անցնել բազմաթիվ դժվարությունների միջով: Այսօր էլ մեր երկրի առջև ծառացած են մեծագույն մարտահրավերներ, որոնց խորը գիտակցումն ու արժանապատիվ հաղթահարումը պահանջում է գերմարդկային ջանքերի գործադրում և անձնուրաց ծառայություն: Գլոբալ անորոշությունների պայմաններում այսօր էլ մենք բախվում ենք ծանր փորձությունների, որոնց հաղթահարումը, նվիրական հեռանկարների հասնելը հնարավոր է միայն պետականության արժևորման, անհատական ու հավաքական նվիրումի ճանապարհով:

Մեր ճանապարհին եղել են էական հաջողություններ և ձեռքբերումներ: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր յուրովի առաքելությունն՝ անշեղորեն և հետևողականորեն ամրապնդելու ՀՀ անկախությունն ու պետականությունը, առաջ մղելու մեր առաջնահերթությունները՝ որպես ինքնիշխան երկիր, որպես տարածաշրջանային գործընկեր, որպես միջազգային համակարգի պատասխանատու անդամ:

Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային ու ապագան կառուցելու հստակ հեռանկարներին, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման առումով:

Շնորհավորում եմ ԱԳՆ բոլոր դիվանագետներին՝  թե՛ ԱԳՆ կենտրոնական համակարգում, թե՛ արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում և մաղթում կայուն հաջողություններ մեր ընդհանուր առաքելության շարունակական կյանքի կոչման հարցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
ՄԱԿ-ում հայտնել են, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար
Մարդկությանը մնացել է երկու տարի...
Ամենաշատ