News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շուրջ պատվիրակությունների հանդիպումները կարևոր նշանակություն ունեն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովի խոսքով՝ 7 ամսվա ընթացքում՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում կայացած Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումից առաջ, խաղաղ համաձայնագրի շուրջ նմանատիպ կազմով բանակցություններ չեն անցկացվել։

Նրա խոսքով` վերջին շրջանում խաղաղ բանակցություններում «դրական դինամիկա» է նկատվում։

«Դրանից հետո եղան հիմնականում տեքստային մեկնաբանություններ, նախագծեր, որոնք կողմերը փոխանցեցին միմյանց։ Ամեն դեպքում, այս գործընթացում կարեւոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում այս ուղղությամբ դրական դինամիկա կարելի է նկատել։

Նախևառաջ, ուզում եմ նշել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովում, որը նախաձեռնել էր Գերմանիայի կանցլերը։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում այս հանդիպումը։ Եվ այս հանդիպումից հետո որոշում է կայացվել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ