News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շաբաթ առավոտյան արևելյան Փենսիլվանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից, մի քանի վագոններ մնացել են գետի ափին և առնվազն մեկը՝ մասամբ հենց գետում, հաղորդում է AP-ն:

Նորթհեմփթոն շրջանի դիսպետչերները հայտնել են, որ ռելսերից դուրս գալու մասին հաղորդվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:14-ին Լոուեր Սոսոն քաղաքում։ Իշխանությունները նշել են, որ տուժածների կամ վտանգավոր նյութերի մասին տեղեկություններ չկան:

Սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ Նորթհեմփթոն շրջանի գործադիր Լամոնտ Մաքքլուրը նաև ասել է, որ նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ «տարհանումներ, վնասվածքներ կամ արտահոսք չեն եղել», բայց դա կարող է փոխվել, և «լավագույնը, որ մենք կարող ենք անել, առաջին արձագանքողներին օգնելն է՝ հեռու մնալով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ