News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Բանվորները Լոնդոնի Ազգային պատկերասրահի տակ սաքսոնական քաղաքի ավերակներ են հայտնաբերել, գրում է Live Science-ը։

Հայտնագործությունը կատարվել է արվեստի թանգարանի 200-ամյակի տոնակատարությունների շրջանակում շարունակվող վերանորոգման համար ստորգետնյա թունելի շինարարության ժամանակ: Հայտնաբերման մասին իշխանություններին նախազգուշացնելուց հետո հնագետները շարունակել են պեղումները և հայտնաբերել բազմաթիվ արտեֆակտներ, այդ թվում՝ օջախ, սյուների համար նախատեսված փոսեր և հարթեցման նստվածքաշերտեր, հայտնել է պեղումներն իրականացնրած Լոնդոնի համալսարանական քոլեջը, որի Հարավարևելյան հնագիտական ​​լաբորատորիան  Կալիֆորնիայի համալսարանի հնագիտության ինստիտուտի մաս է կազմում։

Օջախի ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ այն սարքվել է մ.թ. 659-774 թվականներին: Բազմաթիվ անցքերն ու առուների հուները ևս  պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես են դարերի ընթացքում փոխվել  տարբեր ցանկապատների գծերը և սեփականության  սահմանները՝ ընդգրկելով սաքսոնական նախկին Լունդենվիկ քաղաքը, որը յոթերորդ դարում ծառայել է որպես առևտրի առափնյա կենտրոն:

Շատ ավելի վաղ  այդ վայրում եղել է պարսպապատ հռոմեական Լոնդինիում քաղաքը, որը հիմնադրվել է մ.թ.ա. 47-ին և բնակեցված է եղել մինչև հինգերորդ դարը, երբ վերաբնակիչները լքել են այն:

Հնագետները հայտնաբերել են նաև հետմիջնադարյան պատեր, որոնք եղել են ավելի հին սաքսոնական շերտերի վրա, ընդ որում դրանցից ամենահները, հավանաբար, կառուցվել են 17-րդ և 18-րդ դարերում:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ