News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

 ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ հաղթել է Միսսուրիում, Միչիգանում և Այդահոյում կայացած Հանրապետական կուսակցության կոկուսներում, տեղեկացնում է CBS News projects-ը։

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին զբաղեցրել է երկրորդ տեղը։

Շնորհիվ շաբաթօրյա երեք հաղթանակի, Թրամփի պատվիրակների թիվը ամբողջ երկրում հասել է 247-ի, այն դեպքում, երբ Հեյլին 24 պատվիրակ ունի։

Այսպիսով, Միսսուրիում Թրամփը ստացել է ընտրողների ձայների 100%-ը, Միչիգանում՝ շուրջ 98%-ը, իսկ Այդահոյում՝ գրեթե 85%-ը։

Կոկուսը քաղաքական կուսակցության կողմնակիցների կամ անդամների հավաք է, որի ժամանակ քվեարկում են նախագահի թեկնածուի առաջադրումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ