News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի ղեկավարի ընտրություններում սոցիալիստների առաջատար թեկնածու, Լյուքսեմբուրգի եվրահանձնակատար Նիկոլաս Շմիտն իր նախընտրական արշավը սկսել է Գազայում անհապաղ հրադադարի կոչով, գրում է Politico-ն։

«Այսօր մեր պարտքն է Գազայում անհապաղ զինադադարի կոչ անել», - հայտարարել է Լյուքսեմբուրգի եվրահանձնակատար Նիկոլաս Շմիտն իր ելութում, որով հանդես է եկել այն բանից հետո, երբ Հռոմում սոցիալիստ առաջնորդների և ակտիվիստների կոնգրեսի պատվիրակները հաստատել են, որ նա կլինի իրենց եռամսյա քարոզարշավի դեմքը  և իրենց թեկնածուն Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Շմիտը մեղադրել է Իսրայելի կառավարությանն այն բանում, որ նա պատրաստ է վերացնել ժողովրդավարությունը և կործանել երկու պետության վերաբերյալ լուծման հեռանկարը:

«Այս կառավարությունը պատրաստ էր ոչնչացնել իսրայելական ժողովրդավարությունը, և նրանք, որոնք գտնվում են այս կառավարության մեջ, նաև սպանել են խաղաղության գործընթացը 95-ին, և ես պետք է ասեմ, որ նրանք սպանեցին խաղաղ գործընթացը՝ նախ սպանելով մեր ընկերոջը՝ լեյբորիստ վարչապետ Իցհակ Ռաբինին», - ասել է Շմիտը, նկատի ունենալով Իսրայելի հանգուցյալ վարչապետին, որը սպանվել էր հրեա ծայրահեղականի կողմից, որը դեմ էր 1993 թ․  Օսլոյի համաձայնագրին, որով նախատեսվում էր   Արևմտյան ափի որոշ հատվածների վերահսկողությունը հանձնել պաղեստինցիներին:

Ըստ Times of Israel-ի, տարիներ շարունակ ձախերը բազմիցս մեղադրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին Իցհակ Ռաբինի սպանությանը հանգեցրած հրահրումը խրախուսելու կամ առնվազն սպանությանը հանգեցրած քաղաքական մթնոլորտը սրելու մեջ: Ինքը՝ Նաթանյահուն, հերքում է այս պնդումները՝ դրանք անվանելով «պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ