News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր բանտարկյալներ են փախել Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում գտնվող Ազգային բանտից  շաբաթ օրը տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Հայիթիի ոստիկանական արհմիություններից մեկը կոչ է արել մայրաքաղաքի բոլոր սպաներին, որոնք մեքենա և զենք ունեն, օգնել ոստիկաններին, որոնք պայքարում են բանտի վերահսկողությունը պահպանելու համար, և զգուշացրել, որ եթե հարձակվողները հաջողության հասնեն, «մեր վերջը կգա: Մայրաքաղաքում ոչ ոքի չեն խնայի, քանի որ հիմա այնտեղ կգործի ևս 3000 հանցագործ»։

Պորտ-օ-Պրենսի անվտանգության բազմաթիվ աղբյուրներ CNN-ին հայտնել են, որ բռնությունների վերջին շարքը, որը սկսվել է հինգշաբթի օրը և թիրախավորել է ոստիկանական բաժանմունքները, միջազգային օդանավակայանը և Ազգային բանտը, աննախադեպ է վերջին տարիներին:

Ուրբաթ օրը Հայիթիի ավազակախմբի ղեկավար Ջիմի Շերիզյեն, որը հայտնի է «Բարբեքյու» մականունով, հայտարարել է, որ շարունակելու է իր ջանքերը՝ երկրի վարչապետ Արիել Հենրիին տապալելու համար։

«Մենք խնդրում ենք Հայիթիի ազգային ոստիկանությանը և զինվորականներին պատասխանատվություն ստանձնել և ձերբակալել Արիել Հենրիին: Կրկին, բնակչությունը մեր թշնամին չէ, զինված խմբավորումները ձեր թշնամիները չեն։ Դուք ձերբակալեք Արիել Հենրիին հանուն երկրի ազատագրման: Այս զենքով մենք կազատագրենք երկիրը, և այս զենքը կփոխի երկիրը»,- հայտարարել է Բարբեքյուն։

Շերիզյեն նախկին ոստիկան է, որը գլխավորում է ավազակախմբերի դաշինքը: Նրա դեմ պատժամիջոցներ են կիրառվել ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ