News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Պակիստանի իշխանությունները կիրակի օրը հայտնել են, որ առնվազն 29 մարդ զոհվել, ևս 50-ը վիրավորվել է վերջին 48 ժամվա ընթացքում ամբողջ երկրին պատուհասած հորդառատ անձրևների պատճառով, որոնց հետևանքով մի քանի տուն է փլուզվել, իսկ սողանքները փակել են ճանապարհները, հատկապես հյուսիսարևմուտքում, հայտնում է AP-ն:

Սա տեղի է ունենում Պակիստանում առատ ձյան տեղումների ֆոնին:

Հինգշաբթի երեկոյից  անձրևների հետևանքով մոտ 23 զոհ է գրանցվել Աֆղանստանին սահմանակից Խայբեր-Փախտունխվա նահանգի տարբեր շրջաններում, ասվում է նահանգային աղետների կառավարման վարչության հայտարարության մեջ:

Հինգ մարդ զոհվել է հարավարևմտյան Բելուջիստան նահանգում ծովափնյա Գվադար քաղաքի հեղեղումից հետո, ինչը իշխանություններին ստիպել է նավակներ օգտագործել  մարդկանց տարհանելու համար։

Զոհեր և ավերածություններ են գրանցվել նաև Պակիստանի կողմից կառավարվող Քաշմիրում, ասվում է Տարերային աղետների կառավարման ազգային վարչության հայտարարության մեջ:

Գործակալությունը հավելել է, որ տուժած շրջաններում մարդկանց շտապ օգնություն է ցուցաբերվում, իսկ մայրուղիները մաքրելու համար օգտագործվում է ծանր տեխնիկա:

Երկրի Կարակորումի մայրուղին, որը Պակիստանը կապում է Չինաստանի հետ, որոշ վայրերում դեռ փակ է սողանքների պատճառով, հայտնել է  հյուսիսային Գիլգիթ Բալթիստանի ներկայացուցիչ Ֆայզուլլա Ֆարակը։

Պակիստանում այս տարի ձմեռային անձրևների անսովոր ուշացում է նկատվում, որոնք սկսվում են ոչ թե նոյեմբերից, այլ փետրվարից:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ