News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը չի կարողացել ելույթ ունենալ «Կանայք հանուն Բայդեն-Հարիսի» իր շրջագայության երկրորդ փուլի ժամանակ, երբ պաղեստինամետ ցուցարարները չորս անգամ անընդմեջ ընդհատել են նրա ելույթը, հայտնել է NBC News-ը։

«Սա ցեղասպանություն է, Ջիլ»,- Թուսոնում շաբաթ առավոտյան գոչել է  չորս ցուցարարներից մեկը, երբ նրան բռնի ուժով հեռացրել են անվտանգության աշխատակիցները:

Ակնկալվում էր, որ առաջին տիկնոջ ելույթը կկենտրոնանա կանանց խնդիրների վրա, ներառյալ աբորտի իրավունքը, որը կարող է նոյեմբերին քվեարկության դրվել Արիզոնայում:

«Ծայրահեղական հանրապետականները՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, ընդունում են օրենքներ, որոնք թույլ չեն տալիս կանանց ստանալ իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը, ներառյալ ԷԿՈ-ն»,- ասել է Ջիլ Բայդենը:

Բայց նրա ելույթից 13 վայրկյան անց ձայն է տվել առաջին ցուցարարը։

Երկու րոպե չանցած նրան հետևել է երկրորդը:

Եվ հենց որ նա սկսել է թափ հավաքել իր ելույթում, երրորդ ցուցարարն է գոռացել։

Քիչ հետո ԱՄՆ առաջին տիկինը հայտնել է, որ ստիպված է շուտով մեկնել։

«Նևադայի փոթորկային քամին  խանգարում է իմ ճանապարհորդությանը», - ավելացրել է նա անմիջապես այն բանից հետո, երբ ցուցարարին դուրս են բերել կինոթատրոնից:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ