News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան AFP-ին ասել է, որ զինադադարը Գազայում կարող է ձեռք բերվել «24-48 ժամվա ընթացքում», եթե Իսրայելն ընդունի պաղեստինյան խմբավորման պահանջները ընթացիկ բանակցություններում:

«Եթե Իսրայելը համաձայնի ՀԱՄԱՍ-ի պահանջներին, որոնք ներառում են տեղահանված պաղեստինցիների վերադարձը Գազայի հյուսիսային մաս և մարդասիրական օգնության ավելացումը, դա ճանապարհ կհարթի առաջիկա 24-48 ժամվա ընթացքում զինադադարի համաձայնագրի համար»,- գործակալությանն ասել է խմբավորման ներկայացուցիչը: 

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ համաձայնագրի շրջանակը, որը ենթադրում է վեցշաբաթյա զինադադար Գազայում, գործում է Իսրայելի համաձայնությամբ և կախված է ՀԱՄԱՍ-ի զինյալ խմբավորման՝ պատանդներին ազատ արձակելու, համաձայնությունից:  



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ