News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

«Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության» և «խաղաղաշինության» ամրապնդման կարևոր միջոց, հայտարարել է  Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը Անթալիայում Դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ելույթ ունենալով «Եվրասիայում համագործակցության նոր դինամիկան» թեմայով նիստում, Ամիրբեկովն ասել է, որ «բացի զուտ տնտեսական օգուտից, հետհակամարտային իրավիճակում երկրների միջև տրանսպորտային կապի վերականգնումը կարող է նաև վստահության ամրապնդման կարևոր միջոցի դեր խաղալ և  խաղաղության կերտման արդյունավետ գործիք դառնալ»։

«Դրա վառ օրինակը Զանգեզուրի միջանցքի նախագիծն է, որը կարող է ոչ միայն ուղիղ տրանսպորտային կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև վերջ դնել տարածաշրջանում Հայաստանի տնտեսական մեկուսացմանը»։

Բացի այդ, ըստ Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի, այս նախագծի իրականացումը շահավետ է և «լիովին  համապատասխանում է տարածաշրջանի այլ երկրների, առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերին»։

Բացի այդ, Ամիրբեկովի պնդմամբ, այսպես կոչված. «Զանգեզուրի միջանցքը» կարող է այլընտրանքային ճանապարհ դառնալ արդեն գոյություն ունեցող Անդրկասպյան միջազգային միջին միջանցքին, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայով և Հարավային Կովկասում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով»:

«Հուսով ենք, որ Երևանը, որն ավելի քան երեք տարի խուսափում է իր պարտավորությունների կատարումից և փաստացի արգելափակում Զանգեզուրով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, վերջապես կգիտակցի այս ծրագրի ողջ օգուտը նաև Հայաստանի համար։ Հակառակ դեպքում, բաղձալի «խաչմերուկը» կարող է այդպես էլ տարածաշրջանային փակուղի մնալ»,- հայտարարել է Ամիրբեկովը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ