News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հազարավոր պաղեստինամետ ցուցարարներ շաբաթ օրը՝ գործողության համաշխարհային օրվա շրջանակում, քայլերթով անցել են Լոս Անջելեսի կենտրոնով՝ կոչ անելով վերջ տալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին, գրում է Los Angeles Times-ը:

Պաղեստինյան դրոշներ ու պաստառներ ծածանելով՝ ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի մոտ տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում, նախքան Բրոդվեյով դանդաղ քայլերթը սկսելը՝ վանկարկելով և կրելով պաստառներ «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը», «Ազատե՛ք Գազայի 2 միլիոն պատանդներին» և «Անհապաղ դադարեցրեք կրակը» գրություններով:

Խաղաղ ցուցարարների ամբոխը ձգվել է քաղաքի մի քանի թաղամասերով։ Որոշ մասնակիցների հաշվարկներով, բողոքի ակցիային մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը հայտնել է, որ մասնակիցների թվի գնահատական չունի:

Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ բողոքի ակցիայի ժամանակ վանդալիզմի փաստով չորս ձերբակալություն է իրականացվել՝ երկուսը ծանր հանցագործության, երկուսը մանր իրավախախտման համար: Հինգերորդ անձը բերման է ենթարկվել ձերբակալվածներից մեկին ազատելու փորձի համար, ասել է ներկայացուցիչը։

Նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել նաև երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում, Նյու Յորքում և Վաշինգտոնում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ