News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բելգիայի ոստիկանությունը կիրակի օրը մի շարք գործողություններ է իրականացրել  իսլամիստական ​​ծայրահեղականության հետ կապերի մեջ կասկածվող «պոտենցիալ ագրեսիվ մարդկանց» դեմ ուղղված հետաքննության շրջանակում, հաղորդում է RTBF-ն:

Չորս խուզարկություն է իրականացվել Բրյուսելում, Նինովում, Շառլերուայում և Լիեժում։ Ինչպես սովորաբար լինում է հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, խուզարկություններն իրականացվել են դաշնային ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աջակցությամբ։

Ահաբեկչության դեպքերի հետաքննության համար լիազորված դաշնային դատախազությունը հաստատել է ոստիկանության միջամտությունը և հայտնել չորս՝ մեկ չափահասի և երեք անչափահասի,  ձերբակալության մասին:

Հաղորդվում է, որ կասկածյալները հարձակման ծրագրեր էին մշակում: Իշխանությունները որոշել են միջամտել՝ որպես նախազգուշական միջոց՝ հնարավոր ահաբեկչությունից խուսափելու համար։

Նշվում է, որ խուզարկությունների ընթացքում քննիչները զենք կամ պայթուցիկ չեն հայտնաբերել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ