News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա՝ Գազայի պատերազմի և պաղեստինյան խմբավորումների միջև հաշտեցման ջանքերի շուրջ  բանակցություններ վարելու համար, կիրակի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է AFP-ն։

«Մինչև Ռամադանը  հրադադարի հասնելու լուրջ ցանկություն և ջանք կա»,- ասել է Ֆիդանը Միջերկրական ծովի Անթալիա հանգստավայրում անցկացվող ամենամյա դիվանագիտական ​​ֆորումի փակման խոսքում։

Թուրքիայի արտգործնախարարը հաստատել է, որ Աբասը երեքշաբթի օրը կայցելի Անկարա՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Ըստ Ֆիդանի, երկու առաջնորդները կքննարկեն «Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները, պատերազմի ներկա ընթացքը, ինչպես նաև ներպաղեստինյան երկխոսությունը»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ