News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին քարտ բլանշ է ստացել բանակում կադրային փոփոխություններ կատարելու համար, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։

«Ամեն օր գերագույն գլխավոր հրամանատարն ու հրամանատարները գտնվում են ռազմաճակատում, հենց այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Գլխավոր հրամանատարը քարտ բլանշ ունի բանակում և շտաբներում կադրային ցանկացած փոփոխությունների համար։ Ուկրաինացի բոլոր հրամանատարները պետք է իմանան ճակատը, զգան ճակատը,  իրական կարիքները։ Իրապես պետք է լինեն զինվորների ու սերժանտների կողքին։ Լինեն այնպիսին,  ինչը պետք է  ուկրաինական նպատակներին հասնելու համար»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։

Ըստ նրա, շաբաթվա սկզբին Սիրսկիի ռազմաճակատից վերադառնալուց հետո ինքը մանրամասն զեկույց կստանա «հետագա փոփոխությունների և մեր գործողությունների վերաբերյալ» կոնկրետ առաջարկներով։

«Յուրաքանչյուր ոք, ով աշխատում է պետության համար, պետք է լինի պետության մեջ, հանուն պետության, հոգա պետության համար։ Ընդհանուր շահերի, այլ ոչ թե անձնականի համար։ Անձնական շահերը՝ պատերազմից հետո»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Սիրսկին կադրային փոփոխություններ էր կատարել տարբեր մարտական ​​բրիգադների հրամանատարների շրջանում՝ «ուկրաինացի զինվորականների կյանքն ու առողջությունը պահպանելու համար»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ