News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հազարավոր հարավկորեացի բժիշկներ կիրակի օրը զանգվածային ցույց են անցկացրել՝  բժշկական դպրոցների քվոտաները մեծացնելու կառավարության ծրագրերի դեմ, հայտնում է Reuters-ը։

Ըստ Կորեայի բժշկական ասոցիացիայի (KMA), որը ներկայացնում է մասնավոր բժիշկների և կազմակերպել էր բողոքի ակցիան, շուրջ 40,000 բժիշկ է միացել ցույցին՝ պահանջելով կառավարությունից չեղարկել ծրագիրը:

Ոստիկանությունը ցուցարարների թիվը գնահատում է մոտ 12000։

Հանրահավաքը տեղի է ունեցել վերապատրաստվող բժիշկների աշխատանքի վերադառնալու  կառավարության կողմից սահմանված ժամկետի լրանալու հաջորդ օրը։ Խոշոր հիվանդանոցների մոտ 9,000 բժիշկ և ինտերն  կամ երկրում բժիշկների  ընդհանուր թվի մոտ 70%-ը, աշխատանքից ազատվել է փետրվարի վերջին, ինչը հանգեցրել էր որոշ վիրահատությունների և ընթացակարգերի չեղարկման և շտապ օգնության բաժանմունքների լարվածությանը:

Ասոցիացիայի խոսնակ Չժու Սու Հոն գործակալությանն ասել է, որ կառավարությունը նախքան բժշկական դպրոցների քվոտաները բարձրացնելը պետք է բարեփոխի գոյություն ունեցող բժշկական համակարգը:

Կառավարությունը ցանկանում է 2025 թվականից սկսած ավելացնել բժշկական դպրոցներ ընդունվողների թիվը 2000-ով՝ ներկայիս տարեկան 3000-ի փոխարեն և, վերջնական արդյունքում  ավելացնել ևս 10,000-ով մինչև 2035 թվականը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ