News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 3-ին, ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1992 թ․) և «Opel» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Տ․-ին (ծնված 1987 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 2013 թ․) և Լ․ Ն․-ին (ծնված 1984 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Տպել
Ամենաշատ