News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կիրակի հայտարարել է, որ Ռուսաստանը «տեղեկատվական պատերազմ» է մղում, որի նպատակը Գերմանիայի ներսում պառակտում ստեղծելն է․ սա նրա առաջին արձագանքն է  գերմանացի բարձրաստիճան զինվորականների հանդիպման աուդիո ձայնագրությունը Ռուսաստանում հրապարակելուն, հայտնում է Reuters-ը։

Ռուսական լրատվամիջոցները ուրբաթ օրը   հեռախոսազրույցի 38 րոպեանոց ձայնագրություն են հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես են գերմանացի սպաները քննարկում Ուկրաինայի համար անհրաժեշտ զենքերը և Կիևի հնարավոր հարվածը Ղրիմի կամրջին, ինչը դրդել էր  ռուս պաշտոնյաներին բացատրություն պահանջել:

Շաբաթ օրը Գերմանիան դա անվանեց «գաղտնալսման ակնհայտ ակտ» և աացլ, որ հետաքննություն անցկացնում:

«Միջադեպը շատ ավելին է, քան պարզապես խոսակցություն գաղտնալսելը և հրապարակելը... Դա (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի կողմից մղվող տեղեկատվական պատերազմի մի մասն է, - կիրակի օրը հայտարարել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։- Սա հիբրիդային ապատեղեկատվական գրոհ է։ Խոսքը պառակտման մասին է: Սա մեր միասնությունը խախտելու մասին է»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ