News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Քեմբրիջի գիտնականը աչքի մատիտի և բամբակի շնորհիվ կարողացել է դուրս պրծնել միջնադարյան աշտարակի լոգարանից, որի մեջ պատահաբար արգելափակվել էր, գրում է The Telegraph-ը։

Բժիշկ Քրիստինա Իլկոն՝ դոցենտ և հետազոտության տնօրեն Քուինս քոլեջում, ապրում է աշտարակում այն ​​սենյակներում, որոնք ժամանակին եղել են 16-րդ դարի հոլանդացի աստվածաբան և փիլիսոփա Էրազմ Ռոտերդամացու տունը:

33-ամյա մի կինը պատմել է, որ վախեցել է, որ կարող է մահանալ, երբ հինգշաբթի օրը չի կարողացել բացել լոգարանի ծանր փայտե դռան կողպեքը:

Սենյակները պետք է մաքրվեին միայն երկուշաբթի օրը, ինչը նշանակում է, որ նրան ծանր փորձություն էր սպասվում, որը կարող էր տևել մոտ 100 ժամ:

Բայց յոթ ժամ առանց պատուհանի զուգարանում առանց հեռախոսի մնալուց հետո, նա բացել է կողպեքը ներսից՝ օգտագործելով երկու առօրյա առարկաներ:

Բժիշկ Իլկոն դուռը սկզբում փորձել է դուռը բացել ուսով գրելով, ինչի հետեւանքով ուսը կապտել է: Դրանից հետո նա որոշել է օգտագործել աչքի մատիտ և Q-tip բամբակե փայտիկ:

Նա մատիտը մտցրել է բանալու անցքի միջով, որպեսզի սեղմի դռան մյուս կողմում գտնվող սողնակը և որպես կեռիկ օգտագործել է բամբակյա տամպոնը, որի շնորհիվ լոգարանում յոթ ժամ մնալուց հետո դուրս է եկել:

Բժիշկ Իլկոյի խոսքով՝ լոգարանի կողպեքը կոտրել էր ջրմուղագործը, ով այդ շաբաթվա սկզբին վերանորոգում էր իր ցնցուղը, ինչի պատճառով էլ ինքն արգելափակվել էր ներսում։

«Երբեմն, երբ մոտակայքում ձայներ եմ լսում, կատակում եմ, որ դա Էրազմուսի ուրվականն է, հետո մտածում էի, որ կմիանամ նրան և կդառնամ Քեմբրիջի լեգենդը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ