News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մարտի 3-ին, ժամը 14:46-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։  Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։31-ին, մարվել՝ 15։44-ին: Չարենցի փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 100 հակ կուտակած անասնակեր:

Տպել
Ամենաշատ