News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը տուն է վերադարձել Մալայզիայից, որտեղ հոսպիտալացվել էր արձակուրդի ժամանակ վարակի պատճառով։ Այս մասին հաղորդվում է թագավորական պալատի մամուլի հաղորդագրությունում։

«Նորին մեծությունը Նորվեգիա է ժամանել այսօր երեկոյան։ Թռիչքը բարեհաջող է անցել, Նորին Մեծության առողջական վիճակը բարելավվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ թագավորը նորվեգական հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր՝ հետազոտության և հանգստի համար։

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ Հարալդ V-ը հոսպիտալացվել է վարակի պատճառով Մալայզիայում հանգստանալու ժամանակ։

20 տարի առաջ թագավորը վիրահատության է ենթարկվել, հեռացրել են միզապարկը՝ քաղցկեղի պատճառով։ 2020 թվականին միապետը սրտի վիրահատություն է տարել, որի ժամանակ փոխարինել են նրա սրտի փականներից մեկը։ 2023 թվականի մայիսին Հարալդ V-ը վարակված էր Օսլոյի հիվանդանոցում: Վերջերս միապետը հաճախ օգտագործում է ձեռնափայտ կամ մի զույգ արմունկի հենակ:

Թագավորը, ով գահը զբաղեցրել է 1991 թվականից, նախկինում բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել գահից՝ հօգուտ որդու՝ 50-ամյա գահաժառանգ արքայազն Հաակոն Մագնուսի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ