News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում 2024թ. նախագահող Մալթան ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը Դնեստրի երկու ափերին եւ ողջունում է մերձդնեստրյան հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Մալթայի ԱԳՆ մամուլի ծառայությունում։

«Մալթայի նախագահությունն ուշադիր հետեւում է Դնեստրի երկու ափերին զարգացող իրադարձություններին։ Մենք հասկանում եւ ողջունում ենք, որ կողմերի միջեւ իսկապես շարունակվում է երկխոսությունը, ինչի մասին վկայում է վերջին հանդիպումը «մեկ գումարած մեկ» ձեւաչափով, որը կայացել է հունվարի 16-ին։ Միեւնույն ժամանակ, մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ երկու կողմերը մշտապես հաստատում են իրենց հավատարմությունը բոլոր բաց հարցերի, ինչպես նաեւ հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով»,- նշել են Մալթայի ԱԳՆ-ում։

Մալթայի ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը առաջիկայում կայցելի Քիշնեւ։ Այդ միջազգային կառույցը կշարունակի հասնել կարգավորման Մոլդովայի կազմում Մերձդնեստրի հատուկ կարգավիճակի հիման վրա։

«Մոլդովայում իր առաքելության եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի միջոցով կազմակերպությունը կշարունակի աշխատել հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիման վրա, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, Մոլդովայի կազմում Մերձդնեստրի հատուկ կարգավիճակով։ Առաջիկայում գործող նախագահը նախատեսում է այցելել Մոլդովայի Հանրապետություն, որտեղ կփոխգործակցի կողմերի հետ՝ ի շահ բոլոր մարդկանց, որոնք ապրում են Դնեպրի երկու ափերին»,- նշել են Մալթայի ԱԳՆ-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ