News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա հայտնեց, որ համայնքային ծրագրով մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի. «Պետք է նաև քննարկենք հետագա օգտագործման նպատակները: Մենք արդեն  ունենք համայնքային փոքր ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք պոտենցիալ այնտեղ կարող են այնտեղ տեղակայվել, նաև ունենք նախարարությունից հայտ, որ պետք է քննարկենք, հասկանանք հնարավոր համատեղ տեղակայումը այդ մարմինների»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ