News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետության եւ ԱՄն Զինված ուժերը սկսել են Freedom Shield զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ մարտի 14-ը, տեղեկացրել է Yonhap գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին Կորեայի Հանրապետությունում գտնվող ամերիկյան զորակազմում, մարզումների ընթացքում կմշակվեն գործողություններ ցամաքում, ծովում, օդում եւ կիբեռտարածությունում, ինչպես նաեւ կօգտագործվեն «տիեզերական միջոցներ» հակառակորդի միջուկային ուժերին արձագանքելու համար։ Զորավարժություններին որպես դիտորդներ կմասնակցեն նաեւ ՄԱԿ Հրամանատարության 12 անդամ երկրների ներկայացուցիչներ։ Freedom Shield-ը ներառում է «դաշտային եւ վիրտուալ վարժանքներ»՝ համակարգչային սիմուլյացիայի օգնությամբ։

Կորեայի Հանրապետության Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Լի Սոն Չժունը մինչ այդ ասել էր, որ վարժանքների ընթացքում կիրականացվեն Հյուսիսային Կորեայի թեւավոր հրթիռների հայտնաբերում եւ խոցում։ Տարեսկզբին ժողովրդական հանրապետությունը փորձարկել է «Հվասալ-2» («Նետ-2») եւ «Փուլհվասալ-3-31» («Հրե նետ-3-31») թեւավոր հրթիռները, ինչպես նաեւ հականավային«Փադասուրի-6» («Ծովարծիվ-6») հրթիռը։

Այս տարի սպասվում են կրկնակի շատ զորավարժանքներ Freedom Shield-ի (48) շրջանակում, քան 2023-ին։ Սեուլում նշել են, որ զորավարժանքների անցկացում Հյուսիսային Կորեայի սահմանին չի նախատեսվում։ Փհենյանում ամերիկա-կորեական զորավարժությունները համարում են պատերազմի փորձ, իսկ դաշնակիցները նշում են, որ դրանք պաշտպանական բնույթի են։ 2023թ. նոյեմբերին փաստացի դադարեցվել է 2018թ. սեպտեմբերի 19-ի միջկորեական համաձայնագիրը լարվածության թուլացման ոլորտում, որը ենթադրում էր բուֆերային գոտիների ստեղծում սահմանամերձ շրջաններում, որտեղ արգելված են զորավարժությունները եւ հրետանային հրաձգությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ